Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Ո՞նց է լինում, որ 2015թ․ դեպտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Տավուշում Ադրբեջանի ներթափանցումն անվանում է սադրանք, էդ նույն ՀԱՊԿ-ը չէ՞ր. Շարմազանով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2024 11:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այն, որ Հայաստանն Արցախի անկախությունն այդպես էլ չճանաչեց, ըստ որոշ կարծիքների, եղել է հայկական կողմի մեծագույն բացթողումը: Մինչեւ 2018թ.-ն ՀՀ իշխանություններն այդ հարցին մի պատասխան ունեին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի խաթարում ու հիմք կտա Ադրբեջանին՝ ուժ կիրառել: «Փաշինյանի օրոք իրավիճակն այլ էր, առնվազն պատերազմի առաջին շաբաթից հետո պարզ էր, որ պատերազմը մտնում է նոր թեժացման փուլ, եւ, այո, Փաշինյանը կարող էր խորհրդակցել գործընկեր երկրների հետ եւ հիմնվեր նրա վրա, որ եթե Ադրբեջանը խախտում է սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, Հայաստանը լեգիտիմ իրավունք է ստանում ճանաչել Արցախի անկախութունը: Թե ինչու դա չարեց՝ հարցրեք իրեն: Մեր իշխանությունը հստակ ասել էր, թե մենք ինչ կանենք: 2 ամիս պատերազմ է եղել, եւ Նիկոլը չի ճանաչել, ավելին` ավելի վատ բան է արել՝ չի ընդունել պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը»,- «Հրապարակ»-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որի կարծիքով, ՀՀ 3 նախագահների քաղաքականությունը՝ Արցախի կարգավիճակի ամրագրման ուղղությամբ, ճիշտ է եղել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ըստ Շարմազանովի, այն ծառայել է իր նպատակին, երբ Հայաստանի ղեկավարներն ադեկվատ են եղել ու դաշնակցային հարաբերություններ են պահել ռուսական կողմի հետ: Ավելին, Հայաստանը կարող էր օգտվել 1997թ. հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագրի ու 2010թ․ Սարգսյան-Մեդվեդեւ հայտարարության հնարավորություններից, որով երկարացվում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետը, եւ արձանագրվում, որ այն պետք է պաշտպանի ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլեւ ՀՀ սահմանը՝ ողջ երկայնքով:
«Փաշինյանը մեր զորքի մեծ մասը պետք է տաներ Արցախ՝ որպես անվտանգության երաշխավոր, պաշտպաներ Արցախն ու դիմեր ՌԴ-ին, որ 1997թ․ եւ 2010թ․ արձանագրության հիման վրա պաշտպանեն ՀՀ սահմանները, բայց քանի որ դաշնակիցների միջեւ չկար վստահություն, դա տեղի չունեցավ, եւ պրոբլեմը Փաշինյանից է եղել: 2016թ․ աշնանը նույն ՀԱՊԿ-ն ինչո՞ւ է քաղաքական գնահատական տվել` ռազմական հռետորաբանությունը դատապարտել, ո՞նց է լինում, որ 2015թ․ դեպտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Տավուշում Ադրբեջանի ներթափանցումն անվանում է սադրանք, էդ նույն ՀԱՊԿ-ը չէ՞ր, Ալիեւն էլ նույն Ալիեւն էր: Ո՞նց է եղել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ 50 հազար տոննա ձրի զենք, Իսկանդեր է եկել, 300 միլիոնի վարկ է եկել՝ հատուկ պայմաններով: Պրոբլեմը ՀԱՊԿ-ը չէ, ոչ էլ՝ Ռուսաստանը, պրոբլեմը Փաշինյանն է»,- շեշտում է նա:

Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանը որեւէ պատասխանատվություն չունի, որովհետեւ Արցախի ժողովուրդը պատերազմից հետո Արցախ վերադարձավ՝ հույսը դնելով ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ռուս խաղաղապահների վրա՝ ասում է Շարմազանովը: Բայց հանրության մոտ թյուր կարծիք կա. «Հանրության մոտ սխալ կարծիք կա, որ Վարդենիսի դեպքերն ինքնըստինքյան դադարել են։ Ոչ, ինքնըստինքյան չեն դադարել, ես հստակ հայտարարում եմ՝ պաշտոնապես Ռուսաստանը դա մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով ասել է, որ Ջեմուկի ու Վարդենիսի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ի էսկալացիան կանգնեցվել է բացառապես ռուսական միջնորդության արդյունքում, դրա մասին Փաշինյանի ներկայությամբ խոսել է նաեւ Ալիեւը, տեսանյութը կա: Եվ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չեմ հայտարարի, ՀԱՊԿ-ը լինի, ԵՄ-ն, թե ՄԱԿ-ը, պետք է գան, մեզ համար պատերազմե՞ն: Դուք պատկերացնո՞ւմ եք, մի երկրի ղեկավար, որի տարածքը գրավել են, ինքը չպայքարի, ասի՝ եկեք, իմ երկրի համար պատերազմեք: Նման բան չի լինում: Եթե Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Պուտինը լինի, Թրամփը, թե Իրանի նախագահը, պետք է գան ասեն՝ չէ, չէ, Նիկոլ ջան, ի՞նչ ես ասում, դա Ադրբեջան չէ՞: Երբ առանց դեմարկացիա-դելիմիտացիայի, Փաշինյանը թույլ է տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանական մաքսակետ տեղադրեն՝ մեր ինքնիշխան տարածքում, ռուս սահմանապահը պետք է գա ասի՝ Նիկոլ, էս ի՞նչ ես անում, սա ՀՀ շահին դե՞մ է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031