ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ցույցին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ դուրս չեն եկել երթուղիներ։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ վարորդները առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Վարորդներն առաջ են քաշում իրենց պահանջները։
Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Հենց հիմա, եթե դուք դուրս գաք փողոց, կտեսնեք, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է Երեւան քաղաքի տրանսպորտի հետ կապված։ Հիմա ինչո՞ւ եմ եկել այստեղ, եկել եմ օգնել, որ քաղաքապետը, եթե այդպես կարելի է ասել, իր տված խոստումը կատարի։ Ասում էր՝ ասեք, կանենք։ Մարդիկ ասում են, բայց բարդ բան են ասում, դժվար բան են ասում, ասում են՝ գետինը մտնեք, որովհետեւ տրանսպորտն այս վիճակում է։ Դժվար է, բայց խոստացել եք, գնացեք ու արեք»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ