Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկեր,
այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։
Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։
Կարդացեք նաև
Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարորդների ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է
- MAN – 401,500 ՀՀ դրամ,
- Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
- Gazel City – 219,500 ՀՀ դրամ:
Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։
Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Սիրելի՛ երևանցիներ,
պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երբ 2018 թվականին նիկոլլի ճղճղան կոչերով փողոցները փակվում էին և տրանսպորտի աշխատանքը շաբաթներով կաթվածահար էր արվում, դա հաշիվ չէր, քանի որ այդ ամենն օգնում էր նիկոլի կողմից իշխանազավթմանը , իսկ հիմա, երբ վարորդներին խաբել եք ու նրանց խոստացած պայմանները չեք ապահովել, նորից ճղճղում եք, բայց այս անգամ հակառակ ուղղությամբ՝ թե էդ «սրիկա» վարորդները մարդկանց կանգառներում են թողել: Տո լավ են արել, քանի որ ավինյանը խաբեբա է՝ կարմիր գծեր ԹԱՆԿԱՑՆՈՂ, տրանսպորտի գին ԹԱՆԿԱՑՆՈՂ, տների գույքահարկերը տարեց-տարի ԹԱՆԿԱՑՆՈՂ, մետրոյի 1 կայարան անգամ ՉԿԱՌՈՒՑՈՂ , «Ասեք՝ կանենք»-ի փոխարեն «Ասեմ՝ կանեք» խաբեբայության գլխավոր հերոս:
Չնայած ուղևորներս գործադուլից տուժում ենք, բայց աջակցում ենք վարորդների գործադուլին և նրանց համառության կոչ ենք անում: Տղերք, պայքարեք ձեր իրավունքների համար, ավինյանի ու նրա տեղակալի շանտաժներից մի վախեցեք, բոլոր վարորդներով համախմբվեք ու համերաշխ եղեք: