Viva-ից օգտվելը ձեռնտու է, իսկ որակյալ ժամանցն ու ինքնակրթությունը դարձել են էլ ավելի հասանելի։ Այսուհետ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդները ևս կօգտվեն Kinodaran, Yandex Plus և ИВИ հավելվածներից՝ առանց բաժանորդային վճարի և սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու:
Սովորաբար՝ սակագնային պլանից դուրս, այս հավելվածները համարվում են առանձին ծառայություն և դրանցից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդային վճարը։ Միայն Viva-ի բաժանորդներն ունեն այդ հարթակներից օգտվելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ ծախսերի։
«Viva-ն ջանք չի խնայում, որպեսզի իր հաճախորդների համար հասանելի դարձնի թվային ամենաորակյալ բովանդակությունը՝ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար մատակարարների հետ։ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդների համար մեր ընկերությունը պատրաստել է անակնկալ՝ փաթեթում ներառելով երեք կինոհարթակ․ Kinodaran, Yandex Plus-ի մաս կազմող Kinopoisk-ը և ИВИ առցանց կինոթատրոնը։ Սկզբնական շրջանում այս հարթակները ներառված էին ընդամենը երկու սակագնային պլաններում, սակայն հիմք ընդունելով մեր բաժանորդների արձագանքներն և սեփական հետազոտությունների արդյունքները, որոշեցինք այս երկու հավելվածները ներառել նաև այլ սակագնային պլաններում, այդ թվում՝ «UNLIM»-ում», – ասել է Viva-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Kinodaran-ի մշտապես թարմացվող ու բազմազան բովանդակության և սեփական արտադրության ֆիլմերի ու սերիալների շնորհիվ օգտատերերը կարող են ընկղմվել որակյալ ժամանցի աշխարհ: Ապահովելով ֆիլմերի, սերիալների, մուլտֆիլմերի ու հաղորդումների հարուստ ընտրանի՝ Kinodaran-ը դարձել է հայկական մեդիաոլորտում ժամանակակից կինոդիտման ամենահարմար ու որակյալ հարթակը: Viva-ի բաժանորդները համապատասխան սակագնային պլանների շրջանակում կարող են վայելել այն:
Կարդացեք նաև
Yandex Plus փաթեթը հնարավորություն է տալիս լսելու սիրած երգերն առանց գովազդի և վայելելու բացառիկ թողարկումներ Yandex Music-ում, ոգեշնչվել նոր ֆիլմերից և հեռուստասերիալներից Kinopoisk-ի միջոցով, Yandex Books-ի շնորհիվ ընդլայնել մտահորիզոնը՝ լսելով կամ կարդալով նախընտրելի ժանրի գիրք, իսկ Yandex Go-ից օգտվելիս («Կոմֆորտ» և ավելի բարձր դասերում) երթևեկել մինչև 10% ավելի մատչելի տարբերակով։ Ընկերությունում վստահ են՝ Viva-ի յուրաքանչյուր բաժանորդ կգտնի ժամանցի իր սիրելի տարբերակը՝ լինի դա կինո, երաժշտություն, թե ընթերցանություն։
«UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ, ցանցի ներսում 450 րոպե խոսելաժամանակ կանխավճարային և 900 րոպե հետվճարային բաժանորդների համար, դեպի ՀՀ ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան, 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ի դեպ, հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային զանգերի համար:
Հետվճարային «UNLIM» սակագնային պլանի ամսավճարը 3900 դրամ է, կանխավճարայինի գինը՝ 4500 դրամ/ 30 օր ժամանակահատվածի համար։