Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուներին. նրանց շարքում նույնիսկ տիկտոկեր կա

Դեկտեմբեր 03,2024 01:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեսանյութ հրապարակեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից` տեղեկացնելով, որ քննարկել են Գյումրիի նախնական քվեարկության մասնակիցների հնարավոր ցանկը։ Նա գրել էր, որ թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի վաղը։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի ցանկը, գյումրեցիները, նրա տեղադրած տեսանյութը միմյանց ուղարկելով, այս ուշ ժամին ակտիվորեն քննարկում են հավանական թեկնածուներին, որոնք պարզվում է ոչ թե 5-ն են, այլ առնվազն 8-ը։

Ամբիոնում ելույթ ունեցող թեկնածուների մեջ գյումրեցիները ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանից, Դավիթ Առուշանյանից, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանից Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանից, ՔՊ-ի համակիր Արտյոմ Թումանյանից բացի՝ տեսան նաև Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանին, նաև մի շախմատիստի, տիկտոկերի՝ Դավիթ Քալաշյանի, որն, ըստ գյումրեցիների, հանդես է գալիս «Արիստոկրատ» անվամբ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնական Լևոն Անանյանին և Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի Էմմա Բարսեղյանին։ Թե նրանք իրո՞ք ինքնառաջադրվել են, այս հարցի հստակ պատասխանը կտա վարչապետը։ Ամեն դեպքում նրանք Գյումրիի զարգացման տեսլականը ներկայացնողների շարքերում էին։

Իհարկե, կան դեմքեր, որոնց անունները գյումրեցիներն անգամ լսած չկան, գուցե դա է պատճառը, որ հումորասեր այս քաղաքի բնակիչներից ոմանք կատակում են, թե թեկնածուների շարքում միայն «Կացինը» չկար։ «Կացինը» Գյումրու անցուդարձին քաջատեղյակ մուրացկաններից է։

Այս թեկնածուներից թերևս կարելի է առանձնացնել Սարիկ Մինասյանին, որն Aravot.am-ի այն հարցին, թե դուք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից չէի՞ք՝ նա ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր էր, պատասխանել է, որ ինքն անկուսակցական է։

Ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքային իշխանության գալու հարցում շահագրգիռ է գործարար Արման Սահակյանը։

Ինչևէ, վաղը հայտնի կդառնա, թե ում թեկնածությունն է թողել վարչապետը ու ում երազանքն է հօդս ցնդեցրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031