Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանի Ժոլին հայտարարել է պատժամիջոցների կիրառման մասին

Դեկտեմբեր 03,2024 00:11

Կանադան պատժամիջոցներ կսահմանի Վրաստանում մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց և բիզնեսների նկատմամբ, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադան համերաշխ է վրաց ժողովրդի հետ։ Մենք շատ մտահոգ ենք այն ամենով, ինչ Ռուսաստանն է փորձում իրականացնել Վրաստանում։ Հետևաբար, մենք պատժամիջոցներ կսահմանենք ոչ միայն անձանց, այլև բիզնեսների վրա, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ։ Կհետևենք մեր պատժամիջոցային սկզունքներին։ Այս հարցով ես ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին»։

Ժոլին այս մասին հայտնել է Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իր պաշտոնակիցների հետ Ռիգայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Երեք բալթյան պետությունները նույնպես պատժամիջոցներ են կիրառելու Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031