Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում խոսելով Սիրիայում եւ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին՝ ասաց, որ դրանք փոխկապակցված իրադարձություններ են, ունեն տարածաշրջանում ապակայունացման եւ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակ:
«Իմ համար շոկային մի քանի փաստեր կային, երբ նայում էի Վրաստանում ցուցարարների գործողություններին: Դրանք ինձ հիշեցրին 2018-ին Հայաստանի օկուպացիայի պրոցեսը որպես այդպիսին: Ինձ անհասկանալի է վրաց ժողովրդի գործողությունը: Բախումները մի պահ մի կողմ դնենք: Ինչի համար է Ուկրաինայի, այլ երկրների դրոշի բարձրացումը, որտեղ քաղաքական բախումները առաջացրել են մայդան, քաղաքացիական պատերազմ, զոհեր, ավերածություններ: Սա ինձ համար զարմանալի է այնքանով, որքանով, որ այդ մարդիկ, վստահ եմ, գիտեն, տեսել են, թե այդ պրոցեսները ուր են տանում պետությունները: Եվ նման գործողությունները նորից կրկնելը Վրաստանում խոսում է այն մասին, որ կա լուրջ ազդեցություն դրսից եւ այդ դրսի ազդեցությունը մեկնաբանվում է այնպես, ինչպես հարմար է իրենց:
Այսօրվա քննադատությանը վրացական իշխանություններին, իբր, նրանք անհամաչափ ուժ են կիրառում, չեն հարգում ցուցարարների պահանջը, մի համեմատություն անեմ Հայաստանի հետ՝ հուլիսի 12-ի դեպքերով: Եթե վրացական իշխանությունների մաքսիմալ կիրառած միջոցը ջրցան մեքենան է, դա համեմատենք հուլիսի 12-ի երեւանյան դեպքերի հետ՝ նռնակների պայթեցումը, բերման ենթարկված ցուցարարներին ծեծելը, հայհոյելը, նվաստացնելը: Միջազգային հանրությունն ինչպես արձագանքեց Նիկոլի կողմից իր ժողովրդին ջարդելու պրոցեսին եւ հիմա ինչպես է արձագանքում Վրաստանում իշխանությունների՝ հակասահմանադրական պրոցեսներ թույլ չտալուն: Ակնհայտ է, որ այստեղ կա տարբեր պետությունների կողմից այս տարածաշրջանում իրենց ցանկալի իշխանությանը հասնելու նպատակ:
Վրաստանում տեղի ունեցողը լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: Եթե այնտեղ իշխանությունը կարողանա հաղթահարել այս ճգնաժամը, իսկ ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը ունի, ապա Հայաստանում կլինեն քաղաքական փոփոխություններ: Իսկ եթե Վրաստանում ցուցարարները կարողացան հասնել իրենց նպատակին, շատ վատ ու տխուր պրոցեսներ եմ տեսնում Հայաստանի գլխին կախված՝ թե պետականության զրկում, թե նոր պատերազմ, թե նոր տարածքների զիջում եւ առհասարակ, Հայաստանի Հանրապետություն ասվածի գոյությանը»,-ասաց փորձագետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ