Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ի» գործով նախաքննական մարմի՞նն է թերացել

Դեկտեմբեր 02,2024 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հունիսի 12-ի» գործով պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը խնդիր չի համարում այն, որ այսօր դատարանը, այն էլ որեւէ հիմնավորում չներկայացնելով, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը  եւ նրա առաջնորդ Բագրատ սրբազանին տուժող չճանաչեց: Դատարանի բակում, լրագրողների հետ ճեպազրույցում, Ռուբեն Մելիքյանն այս առիթով ասաց. «Խնդիրն այն է, որ նախաքննության ընթացքում չի ճանաչվել. նախնական մարմինը օբյեկտիվ քննություն պետք է իրականացներ եւ բոլոր նրանք, ովքեր տուժել են, պետք է տուժող ճանաչվեին: Բոլոր ոստիկանները, ովքեր գնացել եւ ասել են՝ մեջքս է ցավում, ճանաչվել են: Իրոք վնասվածքներ ստացածներ կան՝ 1-2 հոգի՝ տասնքանիսից, բայց քաղաքացիները, ովքեր որ վնասվածքներ են ստացել՝ չեն ճանաչվել, կամ էլ շարժումը՝ տուժող չի ճանաչվել»:

Հիշեցնենք, այսօր մեղադրող դատախազները ներկայացրեցին մեղադրանքները, մեղադրյալները հայտարարեցին, որ չեն ընդունում մեղադրանքը՝ «խուլիգանություն» կամ «զանգվածային անկարգություններ»՝ որոշ դեպքերում փաստական հանգամանքները չվիճարկելով: Հիշեցնենք նաեւ, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ մեղադրյալների գործողություններում հանցակազմ չկա, քանի որ հասարակական կարգի օբյեկտիվ բացակայությունն է ակնհայտ, նաեւ՝ այդ գործողությունները հետեւանք չեն առաջացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031