Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ լրագրողներ և մեդիաաշխատակիցներ ֆիզիկական հարձակման են ենթարկվել հատուկջոկատայիների կողմից»․ Եվրոպական հեռարձակողների միություն

Դեկտեմբեր 02,2024 20:33

«Եվրոպական հեռարձակողների միությունը խստորեն դատապարտում է Վրաստանում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ բռնությունն ու ֆիզիկական հարձակումները»։ Այս մասին ասված է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) տարածած հայտարարության մեջ։ 

«Տասնյակ լրագրողներ և մեդիաաշխատակիցներ ֆիզիկական հարձակման են ենթարկվել հատուկջոկատայիների կողմից, այդ թվում՝ Վրաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակից Դավիթ Բեջանիշվիլին, որը վիրավորվել է Թբիլիսիում ցույցի ժամանակ», – նշում է EBU-ն։

Միությունը խնդրահարույց է որակում նաև Հանրային հեռուստաընկերություն ուժով մուտք գործելու ցուցարարների փորձերը։

«Մամուլի անդամների նկատմամբ բռնության և ահաբեկման ցանկացած ակտ ամբողջապես անընդունելի է», – շեշտում են կազմակերպությունից։

Եզրափակելով հայտարարությունը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը հիշեցնում է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարն է և կոչ անում շահագրգիռ կողմերին պահպանել այս հիմնարար իրավունքը՝ թույլ տալով լրագրողներին շարունակական ցույցերի ֆոնին աշխատել ազատ և անվտանգ միջավայրում։

EBU-ն եվրոպական հանրային հեռարձակողների միավորում է, որին անդամակցում են 113 կազմակերպություն անդամ 56 երկրներից։ Վրաստանից EBU-ին անդամակցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանից՝ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031