Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանը կրթության վարչության նոր պետ ունի

Դեկտեմբեր 02,2024 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակվել նրա խորհրդական Գնունի Աղաբեկյանը։

Նա 36 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, մասնագիտությամբ տնտեսագետ է։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը։

2012- 2020 թթ․-ին աշխատել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ –ում, սկզբում որպես հաշվետար, այնուհետ՝ գլխավոր հաշվապահ-գնումների համակարգող։

Իսկ 2020- 2023 թթ․ին՝ մինչև Մուշեղ Մուրադյանի մարզպետ նշանակվելը,  նրա ենթակայությամբ աշխատել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝  որպես  ֆինանսահաշվապահական, վարչատնտեսական, քարտուղարության բաժնի պետ – գլխավոր հաշվապահ։

Գնունի Աղաբեկյանը համարվում է Մուշեղ Մուրադյանի հավատարիմ մարդկանցից։

Մուշեղ Մուրադյանի մարզպետ նշանակվելուն պես  նա  տեղափոխվեց մարզպետարան՝ զբաղեցնելով մարզպետի օգնականի, այնուհետ՝ խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ  Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, նախկին ՀՀԿ-ական Հրայր Կարապետյանը կալանավորված է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով նրան մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակման համար 5 հազար դոլար կաշառք պահանջելու համար։

Նման հայտարարություն էր արել Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նրա գործն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ Հրայր Կարապետյանը խնամքին երկու մանկահասակ երեխաներ ունի, մեկը նորածին է։

Նշենք նաև, որ նրա ձերբակալությունը ապշեցրել էր գործընկերներին, նրան ձերբակալել էին մարզպետի մոտ խորհրդակցությունից դուրս հրավիրելով, մի քանի րոպե անգամ չէին սպասել մինչև խորհրդակցությունը կավարտվի։

Գործընկերների պատմելով, մարզպետի կաբինետից դուրս գալուն պես՝ նրա ձեռքից անմիջապես վերցրել էին հեռախոսը ու ձեռնաշղթաներ անցկացրել, որը ճնշող տպավորություն էր թողել մարզպետարանցիների վրա։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031