Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Հայկական իշխանությունը կապ չունի ՀՀ քաղաքացու հետ, որովհետեւ տոլմա փաթաթելու մեջ բրախում է հայկական մարմինները»

Դեկտեմբեր 02,2024 18:14

«Աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում փոխկապակցված է, այնպես չի, որ Հայաստանն առանձին կղզյակ է, որը կապ չունի աշխարհի հետ…Հայաստանն ավելի շատ դիտարկվում է որպես պլացդարմ՝ արեւմտյան քաղաքակրթությանը դիմադրողներին: Ու քանի որ Հայաստանի անվտանգային շահերը Ռուսաստանի եւ Իրանի հետ են, Արեւմուտքը դիտարկում է Հայաստանը՝ Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին հարվածելու համար, ուզում է դարձնել իր խաղացողը: Բայց իր խաղացողը դառնալու արդյունքում Հայաստանը դառնում է թուրքական, որովհետեւ Թուրքիայի եւ արեւմտյան քաղաքակրթության շահերն այս փուլում համընկնում են»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Դառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հավելեց. « Թուրքիան իր ահաբեկիչներին հերթական անգամ մտցրել է Սիրիա, որովհետեւ Իսրայելի միջոցով թուլացրել են Լիբանանին, Հըզբոլահին են շարքից հանել, Ուկրաինայում հերթական սուր բախումներն են հասունացել … Դրանք այն ահաբեկիչներն են, որոնց Թուրքիան Արցախյան պատերազմի ժամանակ բերել էր Արցախ, որ հայ զինվորներին սպանեն….Ու հիմա ՀՀ քաղաքացու հարկերով սնվող Հանրային հեռուստատեսությունն այս ահաբեկիչներին, որոնք հայ զինվոր են սպանել, կոչում է Սիրիայի ընդդիմադիրներ:

Հայաստանի հյուպատոսն ամբողջ կազմի հետ, այդ թվում ականազերծողների ու բժիշկների, մեկ օր առաջ թողել փախել է՝ համայնքին թողնելով անտերության ու անորոշության մեջ: Իրենք գիտեին, որ ահաբեկիչները հարձակվելու են, բայց համայնքը չգիտեր, ընդ որում, Հայաստանի հյուպատոսությունն այս տարիների ընթացքում Սիրիայից երբեք դուրս չի եկել…»:

Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարարությունը հարցին՝ որտեղ է հիմա Հալեպում ՀՀ հյուպատոսը, պատասխանել էր, թե «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, նոյեմբերի 26-ին լիազորագրերը [էկզեկվատուրա] Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»:

Հովհաննես Իշխանյանի ձեւակերպմամբ, Հայաստանում այսօր գոյություն ունի երկու քաղաքակրթական վեկտոր. «Մեկը բրախողներն են, բրախիստները, նիկոլները եւ իրենց ԱԳՆ-ն, մյուսը՝ հավատարիմները, որոնք մինչեւ վերջին մարդը դուրս չեն եկել Արցախից ու հիմա Բաքվի բանտում են, իրենք նավը չեն լքել այն ժամանակ, երբ քաղաքացիները վտանգի տակ էին:

Հայկական իշխանությունը կապ չունի ՀՀ քաղաքացու հետ, որովհետեւ տոլմա փաթաթելու մեջ բրախում է հայկական մարմինները: Եվ եթե բրախիստ չլիներ, իր սիրտը կլիներ Սիրիայում, Վրաստանում, որտեղ շատ հայեր կան: Հիմա ընտրությունը կատարում է մեր ժողովուրդը այս երկու վեկտորների միջեւ՝ կամ նախընտրում է բրախիստներին ու նիկոլներին, կամ պաշտպանում է իր համայնքին՝ պաշտպանելով իրեն»,-հավելեց նա:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031