Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվան պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլիի և վրաց 10 պաշտոնյաների դեմ

Դեկտեմբեր 02,2024 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Լիտվան պատժամիջոցներ սահմանեց վրաց պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»: Այս մասին մասին X-ում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Լիտվական դիվանագիտության ղեկավարի հրապարակած ցուցակում հայտնվել է 11 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներքին գործերի նախարարության, ուժային կառույցների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, արգելվել է նրանց մուտքը երկիր։ Այլ սահմանափակումների մասին չի հաղորդվում։

Լիտվայի սև ցուցակում հայտնված մի շարք պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաև Միացյալ Նահանգները:

Նախօրեին Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ բալթյան երեք երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշողների դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031