Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի շատ խնդիրներ արտաքին միջամտության հետևանք են. Արաղչի

Դեկտեմբեր 02,2024 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աբաս Արաղչին՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

«Տարածաշրջանի շատ խնդիրներ արտաքին միջամտության հետևանք են: Սիրիայում թաքֆիրիական ուժերը սերտ կապեր ունեն ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի հետ: Ահաբեկիչների վերադարձը վտանգել է Սիրիայի անվտանգությունը: Այս իրավիճակի շարունակումը կազդի Սիրիայի հարևանների վրա։

Իմ սիրելի գործընկերոջ հետ մանրամասն քննարկեցինք Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Պայմանավորվեցինք Աստանայի գործընթացի (Իրան, ՌԴ, Թուրքիա) հաջորդ հանդիպումն անցկացնել արտգործնախարարների մակարդակով։

Չպետք է թույլ տալ, որ Սիրիան ապահով վայր դառնա թաքֆիրական խմբավորումների համար: Սիրիայի անկայունության նախագիծը սիոնիստական ​​նախագիծ է:

Համակարծիք ենք, որ Սիրիան պետք է շարժվի խաղաղության ուղղությամբ, և պետք է պահպանվի Սիրիայի ինքնիշխանությունը: Լավ քննարկումներ ունեցանք, տարակարծություններ ունենք, բայց նաև ընդհանուր մոտեցումներ ունենք»:

Սիրիայում իրավիճակի առնչությամբ Իրանն իր պաշտոնական հռետորաբանությունում ավելի շատ թիրախավորում է ԱՄՆ-ին ու Իսրայելին: Մամուլում ու փորձագիտական մակարդակում հստակ մատնանշում են Թուրքիայի դերակատարումը:

«Իրանն այսօր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031