Լրահոս
Օրվա լրահոսը

Անթիլիասում լոյս տեսած հատորին մէջ լուսարձակի տակ առնուած են մշակութային ցեղասպանութիւնը

Դեկտեմբեր 02,2024 17:29

«Արեւելք». Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկսութեան «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամի 17րդ հատորը լոյս տեսաւ կաթողիկոսարանի տպարանէն։

Հատորին խորագիրն է՝ «Armenian Cultural Genocide» (A Contribution For The Typification Of Cultural Genocide As An International Crime). անոր հեղինակն է՝ իրաւունքի եւ ընկերային գիտութիւններու դոկտոր, ուրուկուէյցի Օսքար Լոփէզ Կոլտարսենա, որ աշխատասիրութիւններ ունի մարդկութեան դէմ ոճիրի, ռազմական յանցագործութիւններու եւ զանոնք միջազգային քրէական դատարանին մօտ բարձրացնելու եղանակներուն մասին։

Հատորին մէջ լուսարձակի տակ առնուած են մշակութային ցեղասպանութիւնը դատապարտող միջազգային օրէնքները եւ հարցին հետապնդման իրաւական ուղիները։

Մշակութային ցեղասպանութեան թեման ներկայ ժամանակներուն արդիական հնչեղութիւն ստացած է, յատկապէս Արցախի մէջ Պաքուի կիրարկած հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ նենգափոխման քաղաքականութեան իրողութեամբ։

Արձանագրենք, որ «Խաչիկ Պապիկեան» հրատարակչական հիմնադրամը կը շարունակէ գումարել նիստեր՝ նախագահութեամբ Արամ Ա․ կաթողիկոսին։ Հիմնադրամի յանձնախումբի անդամներն են՝ Երուանդ Փամպուքեան (ատենապետ), փրոֆ. Աշոտ Մելքոնեան, Շահան Գանտահարեան, Կիրօ Մանոյեան, դոկտ. Խաչիկ Տէր-Ղուկասեան եւ Խաչիկ Տէտէեան։

Հատորը ստանալու համար կարելի է դիմել կաթողիկոսարանի գրախանութը կամ այցելել կայքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031