Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ընկերություններն աշխարհի ամենախոշոր զենք արտադրողների ցանկում են

Դեկտեմբեր 02,2024 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SPRI) զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ընկերությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Զեկույցում նշվել են զենք արտադրող աշխարհի ամենամեծ 100 ընկերությունների անունները, որոնք 2023-ի համեմատ 4․2 տոկոսով ավելացրել են իրենց եկամուտները, ինչի արդյունքում ընդհանուր եկամտի գումարը հասել է 632 մլրդ դոլարի։

Վերոհիշյալ ընկերությունների ցանկում 3-ը թուրքական են, որոնք ևս զգալի չափով ավելացրել են վաճառքից ստացվող եկամտի չափը։

Այսպիսով թուրքական «TUSAŞ», «Aselsan» և «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունների ընդհանուր եկամուտը 2023-ի համեմատ աճել է 24 տոկոսով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031