Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15,302,500 միլիոն դոլար

Դեկտեմբեր 02,2024 16:22

Ս.թ. նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.

Հայաստան՝ $1,218,185

ԱՄՆ՝ $7,700,717

Ֆրանսիա՝ $3,430,000

Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000

Գերմանիա՝ $133,000

Նիդերլանդներ՝ $50,000

Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529

Մեծ Բրիտանիա՝ $40,000

Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)

Ավստրալիա՝ $20,000

Ռումինիա՝ $1,995

Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ տարածքում գործող բանկերին, որոնք իրենց մեծ ավանդը ներդրեցին համայն հայության համար կարևոր այս դրամահավաքին` ընդհանուր առմամբ հանգանակելով 280,000,000 ՀՀ դրամ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ֆասթբանկ, Էվոկաբանկ, Հայէկոնոմբանկ,  ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ԱՄԻՕ բանկ, Կոնվերսբանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ, ԱրմՍվիս բանկ): Հանգանակությունների համար շնորհակալություն ենք հայտնում նաև  ԱԿԲԱ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած ԱԿԲԱ Վիզա Բարերար քարտի քարտապաններին, Digitain կազմակերպությանը, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը,  ԵՊՀ Հիմնադրամին, Գառնի Ինվեստ ՈւՎԿ–ին, «Թել Սել»–ի բաժանորդներին, ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին:

Նշենք, որ «Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

–       սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,

–       համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,

–       սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,

–       սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,

–       բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,

–       մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

1.Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

Շնորհակալ ենք Հիմնադրամի միջազգային ցանցին, բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ 2025-26թթ. ընթացքում ՀՀ սահմանային բնակավայրերում ապրող տասնյակ հազարավոր շահառուներ կօգտվեն Հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման ծրագրերից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031