Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ի» գործով «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանին դատարան չեն կանչի

Դեկտեմբեր 02,2024 16:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ շարունակվեց «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։ Դատարանն այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին սույն գործով ճանաչել իբրեւ տուժող ու դատակոչել իբրեւ հավաքի կազմակերպիչ՝ հասկանալու համար արդյոք մեղադրյալների կատարած «խուլիգանության» կամ «զանգվածային անկարգության» արդյունքում խաթարվե՞լ են շարժման ծրագրերը, իսկ շարժման հեղինակությունը վնաս է կրել։

Մեղադրող դատախազն այսօր ներկայացրեց որոշ մեղադրյալների մասով մեղադրականները։ Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը արձագանքեց՝ սա այն եզակի դատավարություններից է, որ պաշտպանները խոսելու են ոչ թե փաստական հանգամանքների մասին, այլ այն մասին, որ ներկայացված հանգամանքները հանցակազմ հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ այդ գործողությունները հանցակազմ չեն պարունակում, թեեւ մեղադրական կողմն ունի նաեւ որոշակի տեսագրություններ, որոնք հաստատում են կատարվածը․ «Սկսած նրանից, որ հասարակական կարգի օբյեկտիվ բացակայությունն է ակնհայտ, այդ գործողությունները հետեւանք չեն առաջացրել, օբյեկտիվ կողմի հատկանիշներն են բացակայում եւ այլն»։

Հիշեցնենք, այս գործով 15 մարդ մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության»։ Այս գործով որեւէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ․ հենց այս հանգամանքը, ըստ Ռուբեն Մելիքյանի, ցույց է տալիս գործի քաղաքական ենթատեքստը։

Նիստի մանրամասները՝ տեսանյութում

Մինչ նիստը, գործով պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրառում էր կատարել, որը նաեւ դատարանում վերահաստատեց․ «Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս դատական նիստն ընթանալու է «Թիֆլիսյան իրադարձություններին» զուգահեռ, որոնց շրջանակներում մեր հարգելի հարևաններն ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ինչ է նշանակում իսկակա՛ն «զանգվածային անկարգությունն» ու իսկակա՛ն «խուլիգանությունը»։ Դե իսկ «Հունիսի 12-ի» գործով մեղադրյալներին դատում են ոստիկանների ուղղությամբ մի դատարկ շիշ կամ մի փեդի կտոր նետելու համար։ Ընդ որում, շատերը դա կատարել են այն ժամանակ, երբ ոստիկանական նռնակը պայթել է իրենց ոտքի տակ։

Սա՛ է «ծուռ հայելիների» իրականությունը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031