«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մերժում է Նիկոլ Փաշինյանին` մանդատը վայր չի դնի, ասել է պատգամավորը 24news-ին։
«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է ինձ՝ վայր դնել Ազգային ժողովի մանդատը՝ բոլորիս հայտնի դեպքերի պատճառով: Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը», – հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
Ըստ նրա՝ «Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք է հանդիսացել երկու հանգամանք։ Առաջին՝ Ազգային ժողովում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթը՝ հարուցված մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ- որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա, հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը,ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»:
Նա ենթադրում է, որ իր քայլը շատ վատ կընդունվի խմբակցության կողմից, և կդրվի իրեն խմբակցությունից հեռացնելու հարցը:
Կարդացեք նաև