ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այսօր Ադրբեջանի Ազգային ժողովում «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ են անցկացրել, որի շրջանակներում ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնությունների մասին բազմաթիվ ելույթներ են հնչել։ Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները մեր պետության հանդեպ, իսկ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը։
ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք այս լսումների մասին, կլինե՞ն հայտարարություններ, խիստ կասկածում եմ․․․ Իսկ քննարկման այս հատվածը տեղադրում եմ՝ առանց մեկնաբանության, իրենք մեզանից լավ գիտեն, թե մենք որքան հարցեր կարող ենք արծարծել, բայց բերաններս ջուր կտրած միայն իրենց ջրաղացին ենք ջուր լցնում։
Մի անգամ ևս կրկնեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ ու անհեթեթ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները զբաղված են դրա «արդարացմամբ»․․․