ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։
Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իշխան Սաղաթելյանը շեշտել է այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը նշում է, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով է վերաբերվել քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
հանրային կապերի գրասենյակ