Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Դեկտեմբեր 02,2024 14:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի ու Կ.Պ.-ի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը:

Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանը Կ.Պ.-ին պարտավորեցրել է Երևան համայնքին վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող՝ 1.286 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի փետրվարի 2-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել գույքի նկատմամբ Կ.Պ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գլխավոր դատախազության հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 2005 թվականի հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հակասել է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031