«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Հայաստանի որևէ կուսակցության ի՞նչ գործն է հարևան երկրի ներքին խնդիրը, որ պետության ներքին գործերին միջամտող հայտարարություններ կատարի։ Հայաստանի համար կարևոր է, որ մենք ունենանք խաղաղ, կայուն, զարգացող Վրաստան ու շատ կարևոր է, որ մենք չմիջամտենք այդ երկրի ներքին գործընթացներին, այլ ոչ թե որևէ կողմին աջակցող հայտարարություն կատարենք։