Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գյումրիում լիներ որևէ անձ, որն ունենար լեգիտիմ իրավունք իրականացնել պաշտոնակատարի գործառույթները, այս նախագծի կարիքը չէր առաջանա»․ Վլադիմիր Վարդանյան

Դեկտեմբեր 02,2024 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե իրավիճակը լիներ այնպիսին, որ լիներ որևէ անձ, որն ունենար լեգիտիմ իրավունք իրականացնել պաշտոնակատարի գործառույթները, այս նախագծի կարիքը չէր առաջանա»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց՝ Գյումրիում առաջացել է իրավական վակուում․ «Այդ իրավական վակուումը իշխանությունը պետք է շատ արագ համալրի, փակի։ Այդ իրավական վակուումի փակմանն է ուղղված այս նախագիծը։ Երբ արդեն իսկ ավագանին ցրված է կամ լիազորությունները վաղաժամ դադարեցվում են, և այդ դադարեցման պահին չկա որևէ անձ, որը լեգիտիմ եղանակով կարող է հանդիսանալ կամ դիտարկվել՝ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, տվյալ պարագայում համապատասխանաբար գյուղական վայրերը ներառող վայրերում մարզպետներն են նշանակում կատարողը, իսկ այլ պարագայում վարչապետն է նշանակում կատարողը։ Նշանակումը ժամանակավոր է․ մինչև նոր ավագանու ձևավորմանն է վերաբերում»։

Խոսելով ժամկետների մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Նախատեսվում է արտահերթ նիստով քննարկել այդ հարցը, նախագիծը դրել ենք շրջանառության մեջ։ Նիստը կհրավիրվի լիագումար նիստերի ավարտից հետո, և այս կարգավորումը հնարավորինս արագ է պետք ընդունել, քանի որ իրոք այդ վակուումը պետք է փակվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031