Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 537 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, ձնաբքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 112 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 79 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 184 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 175 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 136, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Կարդացեք նաև
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Փրկարար ծառայություն