Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը քննարկում է ազատությունից զրկված անձանց համար անանուն հաղորդումների ներկայացման համակարգ ներդնելու հնարավորությունը

Դեկտեմբեր 02,2024 12:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

JAMnews. Հայաստանի կառավարությունը քննարկում է ազատությունից զրկված անձանց համար անանուն հաղորդումների ներկայացման համակարգ ներդնելու հնարավորությունը։ Որոշման ընդունման դեպքում քրեակատարողական հիմնարկներում ստեղծվելու են համապատասխան պայմաններ, ներքին կանոնակարգերում նախատեսվելու են անանուն հաղորդումներ ընդունելու միջոցներ, սահմանվելու է դրանց քննարկման ընթացակարգը։

«Արդյունքում կստեղծվեն պայմաններ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Արդարադատության նախարարության այս նախաձեռնությունը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի միասնական հարթակում։ Հարթակից տեղեկանում ենք, որ գործադիրը նախատեսում է ներդնել այնպիսի կառուցակարգեր, որոնք կալանավորված և ձերբակալված անձանց հնարավորություն կտան չխուսափել և չկաշկանդվել հաղորդումներ ներկայացնելուց և լիարժեք իրացնել իրենց իրավունքները։

Սա ենթադրում է, որ ազատազրկված անձինք կունենան լիարժեք իրավական պաշտպանություն, ինչը, իր հերթին, կնվազեցնի խախտումներն ու կխրախուսի արդեն իսկ իրականացված խախտումների բացահայտումը։

Արդարադատության նախարարությանը ենթակա քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք և դատապարտյալները դիմում-բողոքներ, հաղորդումներ ներկայացնելու հնարավորություն ունեն նաև այսօր, այդ թվում՝ «Թեժ գծի» հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով։

Սակայն նախագծի հեղինակներն արձանագրել են, որ դրա հետ մեկտեղ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար «առանձնահատուկ պայմաններ» սահմանված չեն։

Նման նախադրյալներ ստեղծելու համար էլ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում, ըստ այդմ՝ սահմանել հաղորդումների ներկայացման պայմաններն ու դրանց քննարկման կարգը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031