Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում եղել է 36 վթարային անջատում, 24՝ պլանային: Երքաղլույսից էլ տեղեկացրին, որ անցյալ շաբաթ ստացվել է 297 վթարային ահազանգ, բոլորը վերացված են: Տեղեկացրին նաեւ, որ շարունակվում են նաեւ փոխոցներում մալուխների ստորգետնյա տեղափոխման աշխատանքները:
«Ուզում եմ հիշեցնել, որ 28 փողոցների ծրագրում մենք մի շատ կարեւոր սկզբունք ենք ներդրել, որ անկախ նրանից, թե այդ լարերը մեր ծրագրի մեջ կան, թե չկան, օդում կախված որեւէ լար չպետք է մնա այն փողոցներում, որտեղ մտնում ենք»,- ասաց Ավինյանը: Ապա հավելեց. « Ու կարեւոր չէ, դա տեսախցիկի լար է, թե մասնավոր լույսի լար, առհասարակ այս ծրագիրը որ փողոցում իրականացնում ենք, որեւէ լար չպետք է տեսնենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ