Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում այսօրվանից հնարավոր է վճարել բանկային քարտերով. Երեւանի քաղաքապետի տեղակալ

Դեկտեմբեր 02,2024 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն՝ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի բոլոր ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում այսօրվանից հնարավոր է վճարումն իրականացնել ՀՀ բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով: Այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում, այսինքն` ծրագիրը իրականացնող կազմակերպության՝ «Թել-Սելի» կողմից են միջնորդավճարները վճարվում»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Ամեն դեպքում՝ կհորդորեմ քաղաքացիներին, որ եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց եւ բանկի միջեւ պայմանները, մեկ անգամ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն»,- հավելեց նա:

Ապա ընդգծեց. «Եթե այս գործարկումից հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք անպայման հայտնել դրանց մասին, որպեսզի տրվի շուտափույթ լուծում: Նախատեսում ենք նաեւ նման վճարման հնարավորություն նախատեսել մետրոպոլիտենում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031