Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը նախկինում Արցախում 6 ամիս ՌԴ խաղաղապահների հրամանատարն էր, նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, հայտնում է РБК-ն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։
Մուրադովը ավելի վաղ եղել է «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարը Ուկրաինայում ռազմական գործողության գոտում: