Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով ավարտեց «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործի քննությունը, նոյեմբերի 26-ին կայացրեց որոշում:
Ֆինանսների նախարարության ՍԴ ներկայացրած գրության համաձայն՝ Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմը, առողջապահության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Համաձայնագրով ՕՊԵԿ հիմնադրամը համաձայնում է, համաձայնագրով սահմանված պայմաններով, Հայաստանին տրամադրել 50 միլիոն եվրոյի չափով գումար՝ վարկ: Ծրագրի նպատակն է. «Խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ ամրապնդելով կառավարումը»:
Դատավոր Ե. Խունդկարյանը կներկայացնի Հատուկ կարծիք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.11.2024