«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Արաղչին վերահաստատել է ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի կառավարությանը, ժողովրդին ու բանակին աջակցելու ԻԻՀ դիրքորոշումը։
Ասադը նման զգայուն պայմաններում Իրանի ԱԳ նախարարի Սիրիա այցը շատ իմաստալից և ԻԻՀ աջակցության ուղերձի ցուցիչ է անվանել։
Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Արաղչին ընդգծել է, որ թեև իրադրությունը ծանր է, բայց «Ասադի քաջությունը հիացմունքի է արժանի»։
Կարդացեք նաև
Նա նշել է, որ Սիրիայի նախագահի հետ քննարկել են Սիրիային ցուցաբերվելիք Իրանի աջակցության մանրամասները։
Դամասկոսից Արաղչին մեկնել է Անկարա։