«Թուրքիան այսօր» լրատվական. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասին։
Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում դեէսկալացիայի, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: