Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ. Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 01,2024 22:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը։
Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ եւ չի կարող դիտարկվել որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։

Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի եւ ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու եւ սեփական ուղեղը ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։

Եվ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկի եւ Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։

– Ի՞նչ ենք անելու Ղրիմի եւ միջուկային զենքի հետ, – Կրավչուկին հարցնում է Ելցինը։
– Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, – պատասխանում է Կրավչուկը։

Այս կարճ, բայց խիտ զրույցը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սովետական հանրապետությունների միջեւ սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։

Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ։

Հ.Գ. Ի դեպ, եթե «Նոր հայեր» КВН-ի թիմի երբեմնի ղեկավարության հետ կապ ունեցող կա, ասեք, որ նշվածս գրքում կեղտոտ բաներ կա գրված մեր պանծալի թիմի 1997 թվականի չեմպիոնության հետ կապված։ Թող կարդան եւ հեղինակի պորտը տեղը դնեն։ Հայ ենք, չի դզում, երբ հիմա էլ մեզ նույնիսկ КВН-ով են կպնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031