ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 28-29-ը, Ֆինլանդիա կատարած այցի ամփոփում։
Այցի շրջանակներում քննարկումները հիմնված էին Հայաստանի և Ֆինլանդիայի միջև զարգացող օրակարգի վրա, որը ներառում է՝
- քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտուրը,
- ժողովրդավարական արժեքների հարգման հարցում ամուր հանձնառություն և բարեփոխումներ, դրանց աջակցություն,
- հավակնոտ գործընկերություն ԵՄ շրջանակներում և այլ տարբեր ձևաչափերում,
- տարածաշրջանային զարգացումներ։
Այցի հանդիպումների օրակարգը ներառեց՝
– հանդիպումներ Ֆինլանդիայի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ,
– հանդիպումներ ԱԳ նախարարի և ԵՄ հարցերով նախարարի հետ,
– կլոր սեղան քննարկում Ֆինլանդիայի ԱԳՆ-ում՝ պաշտոնյաների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,
– քննարկում խորհրդարանի ղեկավար կոմիտեում։
ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ