Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին․ Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 01,2024 16:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին Իսրայելը ևս Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել:

Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում:

Ի դեպ, Սիրիայում ևս «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և մասշտաբների մասին հստակ տեղեկություններ չկան:
Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից տեսանելի մասով բավականին ակտիվ գործում է ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե´ ռուսական, թե´ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի:

Ավելին, արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին, ինչը նշանակում է, որ կողմերը համատեղ գործելու որոշում արդեն ունեն և հիմա ֆորմալ ընթացակարգային հարցերն են լուծվում:

Սիրիայի նախագահի կարճատև այցն էլ ՌԴ առավել թիրախային կդարձնի Մոսկվայի աջակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական առումով:

Սիրիան և Սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031