Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Սիրիան` այս պահի դրությամբ․
- Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:
- Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:
- Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանդակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնախարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:
- Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափակված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:
- Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից:
- Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ: