Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը աշվի առնելով՝ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ստանալով եզրակացությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Այս առնչությամբ քննարկումներ են ծավալվում նաև սոցիալական ցանցերում։ Ֆեյսբուքում գրառում է կատարել Արտաշատի Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։
Ես՝ Կարեն Հովհաննիսյանս, 2000 թ․-ից ի վեր մարզվել եմ Սոկեյ Գոռ Վարդանյանի մոտ որպես մարզիկ եւ հետո մարզիչ, որպես Արտաշատի Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ նկարահանվել եմ Գոռ Վարդանյանի տարբեր ֆիլմերում։ Գոռ Վարդանյանի ֆիլմերն այսօրվա կյանքում մեծ դաս են տալիս, մեր երեխաների ճիշտ դաստիարակության, սովորությունների, այսօրվա կյանքի միայն առողջ, բանիմաց սերունդ դաստիարակելու համար։ Նկարում պատկերված տղան Դուքենդո Արտաշատի ամենախելացի սաներից միջազգային մրցաշարերի հաղթող Արտյոմ Մարտիրոսյան է։ Ուզում եմ բոլորը հասկանան՝ դա ֆլիմ է, ոչ թե վատ դաստիարակություն կամ վատ սովորություններ սերմանող արարք։
Կարդացեք նաև
Ֆեյսբուքյան գրառում է կատարել նաև Գագո Նիկողոսյանը, որի որդին «Կայսրության թևերը» ֆիլմի դերասաններից մեկն է։
«Կայսրության թևերը» ֆիլմի իբր վատ կերպարը իմ տղեն ա՝ Լևոնը, ով մարզվում է 3 տարեկանից։ Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, 10 տարեկանից հանդիսանում է սև գոտի։ Մարզվել և մարզվում է Գոռ Վարդանյանի մարզադպրոցում, ունի բազմաթիվ այլ ձեռքբերումներ, որը կապված չէ սպորտի հետ։ Սովորել է գերազանց, հիմա էլ ուսանող է։