Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Չարագործը՝ լինի շարքային քաղաքացի, թե պետության ղեկավար, պետք է պատասխան տա արածների համար ու ստանա իր արժանի պատիժը: Անպատժելիությունը նույնքան մեծ չարիք է, որքան՝ բուն հանցագործությունը: Չպատժել հանցագործին՝ նշանակում է նրա առջեւ դռներ բացել նոր ապօրինությունների համար: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:
Հիմա՝ ուրախացնող լուրը. նոյեմբերի 21-ին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու որոշում է կայացրել. նրանք մեղադրվում են 2023թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024թ. մայիսի 20-ը՝ շուրջ յոթուկես ամիս, Գազայի հատվածում կատարած ռազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ի մինչդատական պալատը եզրակացրել է, որ ամբաստանյալները միտումնավոր Գազայի խաղաղ բնակչությանը զրկել են գոյատեւման հիմնական պայմաններից՝ սննդից, ջրից, դեղորայքից, բժշկական պարագաներից, վառելիքից եւ էլեկտրաէներգիայից:
«Ռազմական հանցագործությունների» նկարագրված դիպաշարը ծանոթ է ամեն հայի, իսկ Արցախի մեր հայրենակիցներին՝ առավելապես, քանզի սեփական մաշկի վրա են նրանք զգացել «Լաչինի միջանցքի» իննուկես ամսվա շրջափակման ծանր հետեւանքները: Այն, ինչի համար Հաագայի դատարանը մեղադրանք է առաջադրել Իսրայելի վարչապետին ու նրա նախարարին՝ ամբողջովին, դեռ մի բան էլ ավելի, Արցախում իրագործել է Իլհամ Ալիեւը՝ իր հայատյաց, վայրագ ցեղակիցներով մեկտեղ:
Երեւում է՝ ՄՔԴ-ի դատավճիռը Ալիեւի սիրտն ահ է գցել՝ վայ թե հերթը իրեն հասնի: Բաքվի միապետը լավ է հասկանում, որ ինքը չունի Իսրայելի վարչապետի թափն ու կշիռը: Նաթանյահուն աշխարհում մեծ կապեր ունեցող, ազդեցիկ գործիչ է, ու եթե անգամ նրա՛ն չի հաջողվել խուսափել Հաագայի դատարանի տեսադաշտից, իրեն հաստատ չի հաջողվի «պլստալ» բոլոր այն վայրենություններից հետո, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետպատերազմյան շրջանում գործել է հայկական Արցախում եւ Արցախի հանդեպ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում