ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման դեկտեմբեր ամսվա ցուցակը:
Տղամարդկանց ցանկում մեր շախմատիստները ոչ միայն զիջել են դիրքերը, այլեւ պակասել են հարյուրյակում: Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 70-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 85-րդ հորիզոնականը:
Կանանց ուժեղագույն հարյուրյակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. 48-րդ տեղ՝ Էլինա Դանիելյան, 58-րդ՝ Լիլիթ Մկրտչյան, 84-րդ՝ Աննա Սարգսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ