Լրահոս
Օրվա լրահոսը

Աշիկ Գրիգորյան. «Մրցաշրջան 2024-ը հաջող էր Հայաստանի ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկների համար»

Նոյեմբեր 30,2024 22:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» երկրորդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի եւ Իսրայելի  130-ից ավելի պատանիներ: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան. 46 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 48 կգ՝ Հակոբ Շարբաթյան, 50 կգ՝ Մատե Վոլոշինի (Վրաստան), 54 կգ՝ Հայկ Կարապետյան, 57 կգ՝ Սուրեն Կատվալյան, 60 կգ՝ Էրիկ Ապերյան, 63 կգ՝ Օրել Կիկիս (Իսրայել), 66 կգ՝ Ցապտիս Ալեքսանդրոս (Հունաստան), 70 կգ՝ Էդգար Սուքիասյան, 75 կգ՝ Մատս Մելտսեր (Իսրայել), 80 կգ՝ Ալեքսանդրե Բալաձե (Վրաստան), +80 կգ՝ Արամ Թումանյան:

Սա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին մրցաշարն էր մրցաշրջան 2024-ում, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Մրցաշարի ավարտին բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ ՀԲՖ-ին, քաղաքապետարանին, մեր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին այս մրցաշարը կազմակերպելու համար, որը մեծ օգուտ տվեց մեր մարզիկներին, որպեսզի եկող տարի պատշաճ նախապատրաստվեն եւ մասնակցեն Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

Մեր հավաքականի կազմից այս մրցաշարում հանդես եկան չորս բռնցքամարտիկներ, ու բոլորն էլ հաղթող դարձան: Մասնակցեցին նաեւ բռնցքամարտիկներ, որոնց ես առաջին անգամ տեսա ռինգում: Ու պիտի ասեմ, որ վատ տպավորություն չթողեցին: Բայց նրանք անձնական մարզիչների ղեկավարությամբ դեռ շատ պետք է աշխատեն իրենց վրա: Իսկ մենք ամեն ինչով կօգնենք, որպեսզի եկող տարվա Հայաստանի առաջնությունից հետո կարողանան համալրել հավաքականի կազմը եւ բոլոր  քաշային կարգերում էլ ունենանք Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ»:

Խնդրեցինք գնահատել, թե ինչպես անցավ 2024 թվականը մեր ավագ տարիքի պատանիների համար: «Դժգոհ չեմ: Լավ մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը. 3 ոսկի, 6 արծաթ, 1 բրոնզ եւ թիմային երկրորդ տեղ՝ զիջելով միայն Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է 2025 թվականին, վստահ եմ, որ այն ավելի հագեցած է լինելու, թեեւ միջազգային մեկնարկների հստակ ժամանակացույց դեռ չկա: Բայց Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, միջազգային մրցաշարեր, դրանց նախապատրաստվելու ուսումնամարզական հավաքներ լինելու են»,-ասաց Աշիկ Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930