Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում տեղեկացրել է, որ վաղը նա և նրա կողմից հրավիրված այլ գործիչներ կհանդիպեն՝ առաջնորդելու «քաղաքական այս գործընթացը»։
«Ես շարունակում եմ մնալ ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան։ Հետևաբար, չկա լեգիտիմ ընտրություն և երդմնակալություն։ Իմ մանդատը շարունակվում է։ Ես կանգնած եմ ձեր կողքին և ձեզ հետ եմ», գրել է Զուրաբիշվիլին, որի նախագահության ժամկետն ավարտվում է տարեվերջին։
Վրաստանի նախագահը հավելել է, որ նա հպարտանում է վրացիներով և Վրաստանով։
«Ազգային համաձայնություն է ձեռք բերվել ամենակրիտիկական հարցում․ ոչ ոք չի կարող զրկել Վրաստանին անկախությունից, ոչ ոք չի կարող Վրաստանին վերադարձնել Ռուսաստան և ոչ ոք չի կարող սասանել եվրոպական ապագա ունենալու Վրաստանի կամքը», գրառման մեջ շեշտել է նախագահ Զուրաբիշվիլին։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ