Վրաստանում տիրող լարված իրավիճակի ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ դատապարտելով բռնությունն ու անհամաչափ ուժի կիրառումը։
Առաջին ալիքը նաև անընդունելի է որակում լրագրողների հանդեպ բռնություններն ու հետապնդումները։
«Կոչ ենք անում համապատասխան կառույցներին ապահովել կոնկրետ փաստերի արագ և արդյունավետ հետաքննություն, ապահովել լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայր։ Նրանք պետք է կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ցանկացած պայմաններում։
Միևնույն ժամանակ, մենք հայտարարում ենք, որ հանրային հեռարձակողը՝ որպես եվրոպական գաղափար և հաստատություն, կատարում և ապագայում մշտապես կատարելու է իր պարտավորությունը հանրության նկատմամբ՝ սահմանված եվրոպական հեռարձակման չափանիշներով», – ընդգծել են հեռուստաընկերությունից։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ