Իտալիայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Վեկուան հրաժարական է տվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Ավելի վաղ դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին էր հայտարարել նաև Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմինիան և Բուլղարիայում դեսպան Օտար Բերձենիշվիլին։
Սա այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղեկացրեց, որ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը սառեցնում է Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
Դեռ մայիսին վիճահարույց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ անհամաձայնությունների պատճառով պաշտոնից հեռացել էր Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոտչա Ջավախիշվիլին։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ