«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել էր արտահերթ համագումար։ Օրակարգում ներկայացվեցին կուսակցության գրանցումից ի վեր կատարված աշխատանքների հաշվետվությունը, հետագա աշխատանքների ուղղությունները, հատկապես՝ «Համահայկական ճակատ» շարժման Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի աշխատանքների գծով, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների և քաղբանտարկյալների հայրենիք վերադարձի, ինչպես նաև անհայտ կորած ՀՀ քաղաքացիների որոնման խնդիրների լուծումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, Արսեն Վարդանյանը, Գայանե Գասպարյանը, Աշոտ Համբարձումյանը, Ալբերտ Բազեյանը, Վարդան Խաչատրյան, Նաիրա Գևորգյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Անահիտ Հակոբյանը:
Շարժման գլխավոր և կարևորագույն նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է։ Դա նշանակում է արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, ազգային միասնության և պետականության հետագա զարգացման ապահովում: Մեր հիմնական խնդիրը Հայաստանում իրավիճակի որակական բարելավումն է։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իշխանություններն ի զորու են լուծել ռազմական սպառնալիքների խնդիրը, կարող են հասարակությանը դուրս բերել հուսահատության և անտարբերության վիճակից։
Կարդացեք նաև
Համագումարի նշանակալի արդյունքն էր կուսակցության նոր խորհրդի ընտրությունը՝ նախագահ Արսեն Վարդանյան, փոխնախագահ Արծրուն Սահակյան, մամուլի քարտուղար Աննա Ղուկասյան, Նաիրա Գևորգյան, Սերգեյ Մուրադյան, Ռուզաննա Բաբաջանյան, Արթուր Ավետիսյան, Դանիել Սահակյան և Արմեն Սահակյան կազմով:
Համագումարի նյութերը կհրապարակվեն «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության լրատվական ռեսուրսներում: Համագումարի տեսանյութերը դիտեք Front Tv – YouTube-ում:
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ