Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և այլ մանրամասներ

Նոյեմբեր 30,2024 17:45

Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․

«2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը և օրենսդրության գործարկումից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ծառայության կայացման գործընթացին։ Բավականին ծավալուն օրենսդրական աշխատանքից հետո արդեն հասել ենք ծառայության համալրման գործընթացին»։

Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի կատարմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունը իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։

«Հույս ունեմ` այս ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ»,-նշել է նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

Ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան և միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պատասխանատուներին ուղղել իրենց հուզող հարցերը։

Ամփոփելով միջոցառումը՝ նախարար Սիմիդյանը նշել է, որ ծառայության վերաբերյալ իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական և հորդորել քաղաքացիներին դիմել և մասնակցել հայտարարված թափուր հաստիքների համալրման մրցույթներին։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930