Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն անդրադարձել է պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը

Նոյեմբեր 30,2024 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թվայնացման ոլորտում պետություն-մասնավոր դինաﬕկ համագործակցությունը ընդլայնելու, խնդիրներն ուսուﬓասիրելու և լուծուﬓեր առաջարկելու նպատակով նոյեմբերի 30-ին կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն անդրադարձել է պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը, հանրային ծառայությունները թվայնացնելու համար նոր լուծումներ գեներացնելու, առկա պետական ընթացակարգերը, մասնավորապես, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսվող մեխանիզմները դյուրացնելու հնարավորություններին։

«Սա Կառավարությանը թույլ կտա ավելի մեծ ներառականություն ապահովել այս գործընթացներում՝ ամրապնդելով տեխնոլոգիական համայնքի կապը պետության հետ։ Մյուս կողմից՝ սա հնարավորություն կտա առաջարկվող լուծումների համար որակական փոփոխություններ ակնկալել՝ արագացնելով թվային փոխակերպման գործընթացի տեմպերը»,- ընդգծել է նախարարը։

Այնուհետև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել են թվային փոխակերպման օրակարգը։

Պետական գնուﬓերի քաղաքականության շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության UX և թվային ծառայությունների ղեկավար Հարﬕկ Ազարյանը ներկայացրել է «Կյանքի 12 իրադարձություն» թվային բարեփոխուﬓերի նախագիծը։

Ներկայացված թեմաների շուրջ քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Ակտիվ քննարկում է ծավալվել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ։

Համաժողովի աշխատանքներն ամփոփել և եզրափակիչ ելույթով է հանդես եկել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը ընդգծել է նման հավաքների և քննարկումների կարևորությունը՝ լսելու համար մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների կարծիքն ու առաջարկությունները իրականացվող գործընթացների շուրջ։ Գևորգ Մանթաշյանը նշել, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական ընկերությունների սերտ գործընկերությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է:

Համաժողովին մասնակցել և ոլորտի առաջընթացին ուղղված իրենց դիրքորոշումն են ներկայացել ԱՏՁՄ, ՏՀՏ ղեկավարներն ու ներկայացուցիչները, «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր», «Գրիդ Դինամիքս Հայաստան», «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ», «ԴատաԱրթ», «Վօլօ» և այլ ընկերությունների ներկայացուցիչները:

Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930