Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

«Խորհրդարանը լեգիտիմ չէ, ինչպե՞ս կարող է մասնակցել նախագահական ընտրությանը»․ վրացի փորձագետ

Նոյեմբեր 30,2024 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես հայտնի է՝ Սալոմե Զուրաբիշվիլիին փոխարինելու եկող նախագահին ընտրելու են Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորները և տեղական մարմիններից ևս 150 ներկայացուցիչ։

Դեկտեմբերի 14-ին սպասվելիք վրացական նախագահական ընտրության մասին Aravot.am-ը զրուցել է կովկասյան հարցերով փորձագետ Նիկա Չիտաձեի հետ։

«Վրաստանն այսօր ժողովրդավարական երկիր չէ»

Մասնագետը սկզբունքորեն խնդիր չի տեսնում նախագահի ընտրության անուղղակի կարգի մեջ, չնայած նա պետության գլխի ժողովրդական ընտրության կողմնակից է։

Չիտաձեն փաստում է, որ շատ խորհրդարանական երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Իսրայելում, Էստոնիայում, նաև Հայաստանում, խորհրդարանն է ընտրում նախագահին։

«Բայց այս երկրները ժողովրդավարական երկրներ են։ Ցավոք, Վրաստանն այսօր ժողովրդավարական երկիր չէ։ Միջազգային հանրությունը՝ ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ն հայտնել են, որ վերջին խորհրդարանական ընտրություններն ընթացել են զանգվածային խախտումներով։ Խորհրդարանը լեգիտիմ չէ, ինչպե՞ս կարող է մասնակցել նախագահական ընտրությանը», – մտահոգված է Չիտաձեն։

«Oլիգարխ Իվանաշվիլիի միանձնյա որոշումը»

Ըստ փորձագետի՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի առաջադրումը Վրաստանի նախագահի պաշտոնում եղել է «օլիգարխ Իվանաշվիլիի միանձնյա որոշումը»։

«Եթե Վրաստանը լիներ ժողովրդավարական երկիր, եթե խորհրդարանը և տեղական մարմիններն ընտրված լինեին ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, նախագահի ընտրության անուղղակի կարգը նորմալ կլիներ», շեշտում է մեր զրուցակիցը, հավելում՝ խնդիրը ոչ թե համակարգն է, այլ քաղաքական ռեժիմը։

Համատեքստ

Վրաստանի նախագահական ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 14-ին։ Միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանքի» կողմից առաջադրված պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է։ Ըստ այդ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանաշվիլիի՝ Կավելաշվիլին «վրաց տղամարդու մարմնավորում է»։ Ընդդիմությունից չեն հստակեցնում, թե ո՞ւմ են առաջադրելու նախագահության համար, կամ առաջադրելո՞ւ են ընդհանրապես։ Խորհրդարան գնալ հրաժավարվող ընդդիմադիրները հայտարարել են՝ ընտրությանը չեն մասնակցելու։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930