«Կիրովաբադում խորհրդային տարիներին կայարանի հրապարակում տեղադրվեց Բաղրամյանի կիսանդրին, և երբ սկսվեցին հայ-ադրբեջանական անկարգությունները, երիտասարդները շղթաներով բեռնատարով բարձրացան, փաթաթեցին այս կիսանդրին և դրանից հետո ոչ ոք չի տեսել այն: Մենք այն պահպանել ենք ընտանիքում պահվող լուսանկարներում»,-Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հաղթանակի հրամանատարներ» հիմնադրամի անդամ Իվան Բաղրամյանը։ Նա ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռն է։
Նա նաև հիշեցրեց Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների կիսանդրիների (Բաբաջանյան, Իսակով, Նելսոն Ստեփանյան, Բաղրամյան) ոչնչացման մասին։
«Ցավոք, Ռուսաստանում ոչ մի լրատվամիջոց չխոսեց այս մասին։ Մենք անընդհատ լսում ենք, որ Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայի երկրներում ամեն ինչ քանդում են։ Իսկ այն, ինչ Ադրբեջանում է, ցավոք, մենք այդ մասին չենք լսում»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ