Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հրավիրում եմ հանդիպման, եթե չարձագանքի, կնշանակի՝ նա գտնվում է փող աշխատելու եւ չակերտավոր իշխանություն ունենալու այդ տիրույթում»․ Բագրատ սրբազան

Նոյեմբեր 30,2024 12:15

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին հրավիրում է հանդիպման՝ սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար։

«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի ԳՇ պետին եւ հրավիրել հանդիպման, որպեսզի նաեւ տեղեկություններ փոխանցի, թե ինչ է տեղի ունենում այսօր սահմաններին։ Տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ եթե կամքն այդքան ներում է, հրապարակային տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին։ Եվ սա առաջին հերթին իր պարտականությունն է։ Համազգեստը հագած բարձրաստիճան զինվորականը՝ գեներալի կոչումով, որին վստահված է մեր զինվորների կյանքը, չի կարող ասել՝ ի՞նչ անեմ, զենքը վերցնեմ, գնամ սահմանները պահելո՞ւ։ Այո, դու հենց դրա կոչումն ունես։ Եվ եթե ինքը որեւէ կերպ չարձագանքի մեր այս հրավերին եւ կոչին, ուրեմն վերջնական իմաստով կնշանակի, որ մեր Զինված ուժերի գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու եւ չակերտավոր իշխանություն ունենալու այդ տիրույթում։ Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացել եւ չի մեռել։ Եվ սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես հրավեր»,- այսօր ուղիղ եթերով ասաց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930