ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին շրջայց է իրականացրել Լոռու մարզի՝ ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։
Շրջայցին մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, մարզի համայնքների ղեկավարները, ՏԿԵՆ ներկայացուցիչներ: Իրականացված աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով կանգառներ են կատարվել վնասված ճանապարհահատվածներում, Ալավերդու Սանահին կայարան թաղամասում, Թումանյան փողոցում, այց է կատարվել նաև Ախթալայի կամուրջ, հընթացս քննարկվել է վերականգնման աշխատանքների ընթացքը։
Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր, որտեղ պաշտոնյաները եղել են պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններում, բնակիչների հետ քննարկել ծրագրի հետ կապված մանրամասները։
Լուսանկարները՝ ՏԿԵ նախարարի ՖԲ էջից: