Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Սոմալիի՞ց էինք եկել, թե՞ Ջիբութիից, ՀՀ պաշտոնյաների կողմից խոսույթ կա, որ վերջում էլ պետք է շնորհակալ լինեինք»․ արցախցի պատգամավոր

Նոյեմբեր 29,2024 21:12

«Իմ առաջարկությունն է Ալեն Սիմոնյանին, նորից այսօր Ազգային ժողովից կոչ եմ անում, որ անհրաժեշտ է միջխորհրդարանական նիստ հրավիրել՝ Արցախի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ, որպեսզի գտնենք լուծումներ՝ այս ծանր իրավիճակից ինչպես հանենք արցախցիներին։ Դա կապված է ե՛ւ սոցիալ-տնտեսական հարցերի, ե՛ւ քաղաքացիության, ե՛ւ այլ հարցերի հետ»,- Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը (լուսանկարում)։

Նա դիմեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին․ «Մեկ գիշերվա ընթացքում որոշում եք կայացրել, եւ վեց ամսից ավելի արցախցիները գտնվում էին անձնագրային եւ վիզաների վարչությունում՝ մի հատ վկայական ստանալու համար։ Այսինքն՝ 10 ամիս բլոկադայից հետո արցախցիներին ուղղեցիք դեպի վիզաների վարչություն։ Ես նորից եմ կրկնում, ասում եմ Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահին՝ խիստ անհրաժեշտ է միջխորհրդարանական նիստ գումարել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ, որովհետեւ ինֆորմացիայի խնդիր կա։ Մեկ տարուց ավելի է՝ մենք չենք կարողանում քաղաքացիության հարց լուծել, կարելի է մեկ գիշերվա ընթացքում հարցին լուծում տալ։ Դուք ասում եք, որ ավելի լիբերալ եք գտնվել՝ այդ փախստականի կարգավիճակը մեզ տալով։ Բա ի՞նչ պետք է անեիք, մենք Սոմալիի՞ց էինք եկել, թե՞ Ջիբութիից։ Անընդհատ այդ խոսույթը կա, ՀՀ պաշտոնյաների կողմից խոսույթ կա, որ վերջում էլ մենք պետք է շնորհակալ լինեինք։ Մենք մեր հայրենիքում ենք, եւ պետք է միանշանակ ավելի լավ մոտեցում լինի, որովհետեւ մենք ուրիշ երկրի քաղաքացիներ չենք եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աշոտ Դանիելյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930